Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայուղների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Աստղաձոր գյուղից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Նարմբեկ Ա.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ մեղադրանքով: