Ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Գեւորգ Հ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունվարի 17-ից ՌԴ Վլադիմիրի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի /թմրանյութերի ապօրինի շրջանառություն/ մեղադրանքով:




























