Հունիսի 10-ին, ժամը 05.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մ. Խորենացու փողոցում բախվել է շինություններից մեկի պատին, ինչի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Հունիսի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գառնի ճանապարհի 13-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունիսի 10-ին, ժամը 22.00-ին, Երեւանի Աճառյան փողոցում, հետադարձի համար նախատեսված ճանապարհահատվածում, իրար են բախվել «Ռենո» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























