Մի քանի եվրոպական քաղաքներներում տաքսիստները բողոքի ակցիաներ են նախաձեռնել հարաճուն հեղինակություն վայելող Uber օնլայն ծառայության դեմ, որի օգնությամբ կարելի է կանչ գրանցել: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, սմարթֆոնի միջոցով տաքսի կանչելու հնարավորություն ընձեռող ծառայությունը հինգ տարի առաջ է հիմնադրվել:

Ընկերությունը, որի կենտրոնակայանը Սան-Ֆրանցիսկոյում է գտնվում, արտոնագրված վարորդների եւ ուղեւորների միջեւ կապ պահպանելու համար յուրաքանչյուր կանչի դիմաց ծառայության արժեքի 20 տոկոսի չափով վերադիր է պահանջում:

Այդուհանդերձ, տաքսիստները բողոքում են, որ ծառայությունն, ընդհակառակը, արտոնագիր չունեցող ավտոմեքենավարների է ծառայությանը ներգրավում: