Օքսիտոցինը, որը նաեւ «սիրո հորմոն» են անվանում, օգնում է վնասվածքների դեպքում մկանների վերականգնմանը եւ դրանք պաշտպանում ծերացումից: Գիտնականները կարծում են, որ այն կարող է օգտագործվել մկանների տարիքային հյուծման դեմ պայքարի համար:
Օքսիտոցինը գիտնականները դասում են այսպես կոչված հակատարիքային մոլեկուլների շարքը:
Օքսիտոցինի սփրեյն օգտագործում են աուտիզմի, շիզոֆրենիայի եւ մտագարության բուժման համար:
Օքսիտոցինը օրգանիզմում սինթեզվում է ռոմանտիկ հարաբերությունների, զգայական կապվածության, երեխաների խնամքի հետ կապված պահերին: Այն անվանում են «սիրո հորմոն»: Մկների վրա փորձի ժամանակ գիտնականները ցույց են տվել, որ օքսիտոցինի մակարդակը տարիքի հետ նվազում է: Ծերացող կենդանիների մկաններում նվազում է օքսիտոցինի քանակը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Կենսաբանները տարեց մկներին օքսիտոցին են ներարկել եւ հետեւել, թե ինչպես են ապաքինվում մկանների վնասվածքները եւ վերանում ծերացման նախանշանները: Բացի դրանից, օքսիտոցինը ամրացնում է ոսկորները եւ կանխարգելում ճարպակալումը:
Գիտնականները կարծում են, որ օքսիտոցինը կարող է այլընտրանք դառնալ հորմոնափոխարինող թերապիային: Ի տարբերություն դրա՝ օքսիտոցինը քաղցկեղի առաջացման վտանգ չի պարունակում:





























