Ամերիկյան ավտոարտադրող Ford-ն ու պարենային Heinz ընկերությունը համագործակցություն են սկսել, որի արդյունքը լինելու են մեքենաների՝ լոլիկներից պատրաստված դետալները

Երկու ընկերությունների մասնագետներն այժմ դիտարկում են լոլիկի մանրաթելի կիրառական հնարավորությունները:

Նշվում է, որ լոլիկի չորացրած կեղեւը կարող է նյութ դառնալ ամրացվող կոնսոլների, կոպեկների ամանի եւ մեքենայի սրահի զանազան մանր-մունր պարագաների համար, փոխանցում է Gazeta.ru-ն:

Երկու տարի առաջ Ford ընկերությունը սկսել էր համագործակցել նաեւ Coca-Cola-ի, Nike-ի եւ Procter & Gamble-ի հետ՝ բիոպլաստիկն օգտագործելու ծրագրի զարգացումն արագացնելու համար: Ըստ բնապահպանների՝  բիոպլաստիկից նյութերը  շատ քիչ բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա՝ ի տարբերություն նավթապրանքների հիման վրա արտադրված լայնորեն կիրառվող նյութերի: