Մասիսի կենտրոնական հիվանդանոցի դիահերձարանի մոտ հունիսի 10-ին անհայտ դիակ է հայտնաբերվել պտղի տեսքով:

NEWS.am-ի տեղեկություններով՝ հունիսի 10-ին ժամը 12:00-ի սահմաններում դիահերձարան տանող ճանապարհին հայտնաբերվել է դեռեւս կազմավորման փուլում գտնվող մահացած պտուղ:

NEWS.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ այս դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, Մասիսի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ վերջին օրերի ընթացքում սա երկրորդ նման դեպքն է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 7-ին Մասիսի կենտրոնական հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի առաջնամասում` ճանապարհի վրա հայտնաբերվել էր դեռեւս կազմավորման փուլում գտնվող մահացած պտուղ

Հիվանդանոցի աշխատակիցները այն տեղափոխել էին դիահերձարան, ապա ահազանգել իրավապահներին: