Մասիսի կենտրոնական հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի առաջնամասում հունիսի 7-ին հայտնաբերված դեռեւս կազմավորման փուլում գտնվող մահացած պտղի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ապօրինի աբորտ անելը: Գործով ձերբակալված անձ դեռեւս չկա:

Նշենք, որ փաստի առթիվ մի շարք դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվել: