Ուկրաինան ԵՄ-ի հետ առաջիկայում կստորագրի Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը, հունիսի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Ըստ նրա՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ծրագրային ճառում հայտարարել է, որ Ուկրաինան ընտրություն է կատարել, եւ առաջիկայում՝ հունիսի 27-ին, ԵՄ-ի հետ Բրյուսելում կստորագրի Ասոցացման համաձայնագրի երկրորդ մասը, եւ որ այլընտրանքային ուղի չկա:
«Ցանկանում եմ ասել, որ Ուկրաինայի բազմաթիվ քաղաքացիներ նախագահական ընտրություններում քվեարկել են հենց տարածքային ամբողջականության եւ երկրի եվրոպական ուղու ընտրության, կայունության համար: Նախագահը հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Ուկրաինայի առաջին քայլն է», - ընդգծել է Իվան Կուխտան՝ հավելելով, որ Ուկրաինայի նպատակն է ապագայում դառնալ ԵՄ լիիրավ անդամ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am





























