Չնայած չափերի հսկայական տարբերությանը՝ Թայլանդի Այուտխայա նահանգի փղերը միեւնույն դաշտում ֆուտբոլ են խաղացել մարդկանց հետ: Նման անսովոր խաղը այստեղ կազմակերպել են ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին, որը կանցկացվի Բրազիլիայում: Ազգային դրոշներով զարդարված հսկաները հետ գնդակի հետեւից վազել են բարձր դասարանցիները: Շոուն տեսնելու էին եկել նույն դպրոցի երեխաները: Թեեւ պայքարը անհավասար էր, խաղը ավարտվել է 3:3 հաշվով:

Խաղի ընթացքում ֆուտբոլիստներից ոչ ոք չի տուժել:

Թայլանդի երիտասարդության շրջանում ֆուտբոլը բավականին տարածված սպորտաձեւ է: Սոց. հացրումների համաձայն 10-14 տարեկան պատանիների 12%-ը խաղադրույք կկատարեն ընթացիկ առաջնությունում հաղթողի համար: