Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ ըմպելիքի համը զգալու վրա ազդում է բաժակի քաշը, եւ եթե ջին-տոնիկը ծանր բաժակով է մատուցվում, ապա այն ավելի մեծ բավականություն է պատճառում մարդուն, քան պլաստիկ բաժակով մատուցվածը, փոխանցում է The Telegraph-ը:
Գիտնականները պարզել են, որ թեթեւությունն ասոցացվում է ցածր որակի եւ էժանության հետ, որը փոխում է համի զգացողությունը, նույնիսկ եթե ըմպելիքը իսկապես բարձր որակի է:
Այս մոտեցումը գործում է նաեւ գարեջրի եւ գինու դեպքում (պարզվում է, որ գինի գնելիս, մարդիկ հաճախ ավելի ծանր շիշն են ընտրում. նրանց թվում է, որ այդպիսի շշի գինին բարձրորակ է), փոխանցում է «Վոկրուգ սվետան»:





























