Թուրքիայի արեւելյան Արդահանի նահանգի ոստիկանության կողմից կազմակերպված թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների արդյունքում 104 հոգի բերման է ենթարկվել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Արդահանի ոստիկանության գործողություններն իրականացվել են այն տեղեկության հիման վրա, որ հյուրանոցներում օտարերկրյա կանանց բռնի սեռական շահագործման են ենթարկում: Ոստիկանության գործողությունների ընթացքում 104 հոգի է բերման ենթարկվել, որոնցից 90-ը թուրք եւ օտարերկրացի կանայք են, ովքեր մարմնավաճառությամբ են զբաղվել:


























