Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ թեեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս քննադատության է ենթարկել Եգիպտոսի նոր իշխանություններին՝ ռազմական հեղաշրջում իրականացնելու եւ «Մուսուլման եղբայրներին» տապալելու մեջ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նոր նախագահին, ով նախկինում զինված ուժերի գլխավոր հրամանատարն է եղել։

Նշենք, որ Եգիպտոսի նոր նախագահը երդման արարողությանը մասնակցելու համար հրավեր չէր ուղարկել Թուրքիային։