Անտեղի ծիծաղելով եւ հերոս ձեւանալով` մենք ոչ մի հարց չենք լուծում: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` դիմելով ԱԺ-ում իր նախկին գործընկերներին, ովքեր կառավարության հարց ու պատասխանի ժամին իր ելույթի ժամանակ որոշեցին փոքր-ինչ թոթափել օրվա վերջի աշխատանքային լարվածությունը:
Դահլիճում նկատելով ժպտացող դեմքեր` Աբրահամյանն ասաց. «Պիտի ասեմ, որ ծիծաղը զարդարում է մարդու դեմքը, բայց` տեղին ծիծաղը: Անտեղի ծիծաղելով եւ հերոս ձեւանալով` ոչ մի հարց չենք լուծի մեր երկրում», - ասաց Աբրահամյանը;
Կոչ անելով լինել աշխատանքի մեջ հետամուտ` վարչապետը հորդորեց. «Հիշեք` ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում»:





























