Խալերը կարող են կրծքագեղձի քաղցկեղի ցուցիչ լինել: Մեծ քանակությամբ խալ ունեցող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի հիվանդությամբ տառապելու մեծ հավանականություն կա:
Այս եզրահանգմանը բժիշկները եկել են երկու մեծ խմբերի հետազոտությունների արդյունքներով, գումարային հաշվով, ընդհանուր առմամբ մոտ 160 հազար կին: Հետազոտությունն անցկացվել է 18-24 տարեկան կանանց շրջանում: Խալ էին համարվում 3 մմ-ից ավելի խալերը:
Առաջին հետազոտությունը ցույց է տվել, որ 15 եւ ավելի շատ քանակությամբ խալ ունեցողների մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը 35%-ով ավելի մեծ է, քան խալ չունեցողների: Սակայն եթե դա բացարձակ մեծությամբ վերահաշվենք, ապա տարբերությունը այդքան էլ մեծ չէ. առանց խալերի կանանց ռիսկը կազմում է 8.48%, իսկ 15 եւ ավելի խալ ունեցող կանանց մոտ՝ 11.4%, հաղորդում է Gazeta.ru-ն:
Երկրորդ հետազոտությունը բացահայտել է, որ բազմաթիվ խալ ունեցող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը 13%-ով ավելի շատ մեծ է խալ չունեցող կանանցից:
Բժիշկները ենթադրում են, որ խալերը կարող են ազդել սեռական հորմոնների մակարդակի վրա, որոնք, իրենց հերթին, մասնակցում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը:





























