Իրաքի Մոսուլ քաղաքում գրոհայինները առեւանգել են Թուրքիայի հյուպատոսության 48 աշխատակիցների: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը:

«Դիվանագետների թիվը, ներառյալ Մոսուլում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Օզթյուրք Յըլմազը, կազմում է 14-15 մարդ: Գրոհայինները առեւանգել են ընդհանուր առմամբ, գլխավոր հյուպատոսության 48 աշխատակիցների, այդ թվում երեք երեխայի»,-ասված է հաղորդագրությունում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իրաքու եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները պատանդ են վերցրել թուրք հյուպատոսին եւ դիվանագիտական ներկայացուցչության 24 աշխատակիցների: