Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթահ Սիսին անձամբ է ներողություն խնդրել կնոջից, որը սեռական բռնության է ենթարկվել ընտրություններում իր հաղթանակի տոնակատարության ժամանակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տեսանյութը, որտեղ կնոջը մերկացնում եւ բռնաբարում են, ամենայն հավանականությամբ, Կահիրեի Թահրիրի հրապարակում, տոնակատարության ժամանակ, արժանացել է եգիպտացիների բուռն հակազդեցությանը:
Հաղորդվում է, որ այս դեպքը միակը չէ: Նախագահի երդմնակալության արարողության ժամանակ կանանց նկատմամբ սեռական բռնության կասկածանքով 7 տղամարդ է ձերբակալվել:
Նախորդ շաբաթ Եգիպտոսում սեռական բռնությունը առաջին անգամ քրեորեն պատժելի է դարձել եւ պատժվում է մինչեւ 5 տարի ազատազրկմամբ:





























