Մոտ 2.5 հազար ազգային փոքրամասնությունների ներկայաուցիչներ  աշխատում են 12 ընտրական շրջանների  340 ընտրական տեղամասերում կիրակի օրը՝  հունիսի 15-ին Վրաստանի տեղական ինքնակառավարան մարմինների ընտրությունների առիթով, հայտարել է մամուլի խոսնակ Ցնետրիզբիրկոմ Էկա Ազարաշվիլին:

«12 շրջանների 340 ընտրական տեղամասերում՝ Սահարջո, Թելավի, Մարնեուլի, Գարդաբանի, Լագոդեհի, Բոլնիսի, Դմանիսի, Ծալկայի, Տետրիցկարոիյ, Ախալցխայի, Ախաքալաքի, Նինցմինդայի ընտրական հանձնաժողովներում, ներկայացված են ազգային փոքրամասնությունների 2244 ներկայացուցիչներ, այդ թվում՝ 62% հայեր, 37% ադրբեջանցիներ եւ 1% ռուսներ, օսեր», հայտարարել է Ազարաշվիլին, հաղորդում է «Վրաստանի նորություններ»-ը:

Նրա խոսքերով՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար հայերեն եւ ադրբեջաներեն լեզուներով տպագրվել են ընտրական նյութերը, այդ թվում՝ ընտրողների միասնական ցուցակը, տեղեկագրերն ու հրահանգները:

Հունիսի 15-ին Վրաստանում կընտրվեն տեղեկան խորհուրդները (սակրեբուլո), տեղական վարչությունների ղեկավարները եւ 12 ինքնակառավարվող քաղաքների, ներառյալ՝ Թբիլիսիի քաղաքապետները: Այդ ընտրություններին մեծ նշանակություն է տրվում, քանի որ Թբիլիսիից բացի կընտրվեն նաեւ 11 քաղաքների քաղաքապետներն ու 62 շրջանային վարչությունների ղեկավարները: