Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նազարբեկյան թաղամասի թիվ 48 շենքի 9-րդ հարկի երկաթբետոնե կառուցատարրը քամուց պոկվել է, առկա է մյուս կառուցատարրերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ շենքը վթարային է եւ բնակության համար ոչ պիտանի:
Փրկարարներն ապամոնտաժել են կախված վտանգավոր կառուցատարրերը. հետագա աշխատանքների համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:





























