Ադրբեջանը այսպես թե այնպես որեւէ մեկից զենք գնելու էր: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, Հայաստանի ԱԺ-ում հայ պատգամավորների եւ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: «Դուք ինչ եք կարծում, Բաքուն ուրիշներից չէր գնելո՞ւ»,-ասել է նախկին դեսպանը:

Հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն չի արձագանքում սահմանային միջադեպերին նույնիսկ ոչ թե Ղարաբաղում, այլ Հայաստանի սահմանին, Կովալենկոն պատասխանել է. «Եվ դուք ի՞նչ եք ուզում, որ պատերա՞զմ լինի: Իսկ ինչպես եք ուզում, որ արձագանքի ՀԱՊԿ-ն: Եթե դուք հայտարարությունների մասին եք խոսում, ապա հիշեք, թե որքան հայտարարություններ են եղել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պահանջով»,-հայտարարել է Կովալենկոն: