Տեխնիկական բնույթի ոչ բոլոր իրավական հարցերն են լուծված կապված Որոտանի կասկադի սեփականաշնորհման հետ: Այդ մասին հունիսի 11-ին խորհրդարանում հայտարարել է կառավարության ապարատի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ որոշում է ընդունվել չեղյալ չհայտարարել պայմանագրի կնքումն, այլ հետաձգել այն: «Օրենքի համաձայն՝ եթե 75 օր անց համաձայնությունն ուժի մեջ չի մտնում, այն կարող են չեղյալ հայտարարել: Սակայն մենք որոշել ենք ավելորդ ձեւամոլություն չցուցաբերել»,- հայտարարել է Հարությունյանը:

Նա նշել է, որ Որոտանի կասկադի մի շարք ջրամբարները չեն սեփականաշնորհվելու: Սակայն ջրամբարների սեփականաշնորհման համաձայնության շրջանակներում դրանք չեն փոխանցում:

Մնում է ջրամբարների սահմանների որոշման հարցը: «Հարցի բարդությունը կայանում է նրանում, որ տարբեր իրավական ակտերում սահմանները տարբեր կերպ են ընկալվում»,- հայտարարել է Հարությունյանը: Մեկ դեպքում խոսքն ավազանի մասին է, մյուս դեպքում նաեւ հարակից շինությունների:

Որոտան ՀԷԿ կասկադը բաղկացած է 3 էլեկտրակայանից՝ Սպանդարյանի, Շամբի եւ Տաթեւ: 100 տոկոսանոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն է: Նոյեմբերի 27-ին Հայաստանի հասարակական ծառությունների կարգավորման հանձնաժողովը 180 մլն դոլար դիմաց այն վաճառեց «Contour Global» ամերիկյան ընկերությանը: