Հաջորդ շաբաթ Հայաստան է այցելելու Ճապոնական զարգացման բանկի պատվիրակությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նրա խոսքով՝ ճապոնական պատվիրակությունը հայ մասնագետների հետ կմշակի Եղվարդի կիսակառույց ջրամբարում ներդրումների հարցը:
Վեդիի ջրամբարի դեպքում էլ մինչեւ տարեվերջ կավարտվի նախագծային փաստաթղթերի կազմումը, որի կազմման համար դրամաշնորհ է հատկացրել Ֆրանսիական զարգացման գործակալությունը 2013-ի նոյեմբերին:




























