Կամբոջայում Կարդամոն լեռան շրջակա անտառներում օձի նոր տեսակ են հայտնաբերել՝ գայլատամ, որն իր անունը ստացել է ժանիքների պատճառով:

Գիտնականները համարում են, որ «Lycodon zoosvictoriae»-ը մինչ այժմ չէր հայտնաբերվում իր գունավորման պատճառով, որն օգնում է ներկայացուցիչներին խուսափել մարդկանց հետ հանդիպումից՝ չնայած նրան, որ հետազոտողներն արդեն մի քանի տարի ակտիվ աշխատում են այս շրջանում:

Մեծամասամբ գայլատամ օձերն ունեն բաց դարչնագույն գունավորում սպիտակ բծերով, որոշներն ունեն մուգ մանուշակագույն բծերով դարչնագույն գունավորում: Հայտնաբերված տեսակը բաց դարչնագույն է մուգ դարչնագույն բծերով:Այս տեսակը թունավոր չէ, կարող է հարկ եղած դեպքում պաշտպանվել սուր ժանիքներով: Սնվում է մողեսներով, երբեմն՝ գորտերով: Հողում թաքնված որսին հասնելու համար օգտագործում են ժանիքները, գրում է «Mail Online»-ը:Օձի էգ տեսակներն ավելի խոշոր են: Բազմացման շրջանում 4-11 ձու են ձվադրում: Երեք ամից անց  ձվից դուրս են գալիս 14-19 սմ երկարությամբ ձագեր: Հասուն օձի երկարությունը կազմում է 50 սմ, հաղորդում է «FedPost.ru»-ն: