ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը հունիսի 12-ին նշում է 90-ամյակը: Հոբելյարն իր  ծննդյան տոնը նշելու է Մեն նահանգի Քենեբանքփորթ քաղաքի իր տանը, որտեղ սովորաբար կնոջ` Բարբարայի հետ անցկացնում է ամառը:

Սպասվում է, որ ԱՄՆ 41-րդ նախագահին շնորհավորելու կգա շուրջ 200 մարդ: «Նա շոյված է, որ այդքան մարդ է գալու: Նա գիտի, որ շատերը դրա համար երկար ճանապարհ են անցնելու», - ասել է նախկին նախագահի ընտանիքի ներկայացուցիչ Ջիմ Մաքգրասը: Ըստ նրա`  տոնին հավաքվելու են Բուշ-ավագի բոլոր հինգ երեխաները, այդ թվում նաեւ` ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Անցյալ կիրակի իր 89-րդ տարեդարձն էր տոնում Բարբարա Բուշը, իսկ այս տարվա հունվարին ամուսինները նշել են  իրենց հարսանիքի 69-րդ տարեդարձը: Ըստ Մաքգրասի`  Ջորջի եւ Բարբարայի առողջական վիճակը լավ է: