«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս. թ. հունիսի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
• Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան թաղամասի 4-րդ, 5-րդ փողոցների, Նորվեգական թաղամասի,
• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասի եւ Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























