Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում եւս մեկ աղջիկ են գտել ծառից կախված վիճակում: Նրա ընտանիքն ասում է, որ աղջկան բռնաբարել են:

Այդ նահանգում մայիսին 14 եւ 16 տարեկան երկու աղջիկների էին գտել ծառից կախված: Փորձաքննությունը հաստատել է, որ դեռահասները ենթարկվել էին սեռական բռնության, որից հետո նրանց կախել էին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր՝ հունիսի 12-ին կհանդիպի նահանգի ղեկավարության հետ: Սպասվում է, որ հանդիպմանը կքննարկվի կանանց դեմ բռնությունների կանխարգելման ուղղությամբ տեղի իշխանությունների գործողությունների անարդյունավետության հարցը:

Կանանց նկատմամբ սեռական բռնությունների նկատմամբ իշխանությունների ուշադրությունն ուժեղացել է այն բանից հետո, երբ 2012 թվականին Դելիում մի խումբ տղամարդիկ ավտոբուսում դաժանաբար բռնաբարել ու սպանել էին մի ուսանողուհու:

Նախորդ տարի զանգվածային բոոքի ակցիաներից հետո կառավարությունը խստացրել է բռնաբարության համար պատիժը: Ներկայումս նման հանցագործությունները քննվում են արագացված կարգով, իսկ հատկապես ծանր դեպքերում նախատեսված է մինչեւ մահապատիժ: