Հունիսի 26-ին Հայաստանի հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, աշխատանքային այցով ժամանել են Փարիզ։ Հյուրնկալող երկրի՝ Ֆրանսիայի արտգործնախարարի նստավայրում, Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր Ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ։ Քննարկումներին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Յուրի Մերզլյակովը, Բերնար Ֆասյեն, Մեթյու Բրայզան, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, հաղորդում է արտգործնախարության մամլո ծառայությունը։
Հիշյալ տեղեկատվության համաձայն, կողմերի բանակցությունները տեւել են 6 ժամ։ բանակցային փուլի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների դեմառդեմ հանդիպումը ։ Որից հետո, նրանց են միացել ԵԱՀԿ համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։
Սանկտ-Պետերբուրգում, հունիսի 4-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, նախագահների ցուցումների համաձայն, արտգործնախարարները շարունակել են բանակցությունները՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանրամասները։ Քննարկումը նպատակ ուներ մոտեցնելու երկու կողմերի սկզբունքները Մադրիդյան փաստաթղթում առաջարկված սկզբունքներին։ Նալբանդյանն ու Մամեդյարովը նաեւ անդրադարձան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հնարավորությանը եւ կազմակերպման հարցերին։ Քննարկումների արդյունքում կայացվել է որոշում, որի համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սույն թվականի հուլիս ամսվա առաջին կեսին կժամանեն տարածաշրջան։
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը նշել է, որ Փարիզում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կառուցողական էր ու օգտակար։
Հունիսի 27-ին, Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Հունաստան՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար։



























