«Green peace»-ի ակտիվիստների խումբը Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետներ Վլադիմիր Պուտինին եւ Ռեջեփ Թայեփ Էրդողանին Անկարայում դիմավորել են բողոքի գործողություններով: Նրանք դեմ են արտահայտվում Թուրքիայում ատոմային էլեկտրակայանի կառուցմանը: Ինչպես հաղորդում է «СNN-Turk»-ը, ցուցարարները Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարներից պահանջում են ԱԷԿ կառուցելու վերաբերյալ համաձայնագիր չստորագրել, ելնելով էկոլոգիական խնդիրներից:

«Դադարեցրեք ոչնչացնել բնությունը ատոմային էլեկտրակայաններով»,- բացականչել են ցուցարարները: Ոստիկանությունն, իր հերթին, ցրել է ցուցարարներին:

Հիշեցնենք, որ նախատեսվում է, որ այսօր Անկարայում ՌԴ եւ Թուրքիայի վարչապետները փաստաթուղթ են ստորագրելու, ըստ որի՝ Ռուսաստանը ատոմակայան կկառուցի Թուրքիայում: