Վերացվել է «Թամարա» ՍՊԸ-ի «Քսան Կոպեկ», «Կարմեն» եւ «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրության արգելանքը
Ավելի վաղ նշվել էր, որՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. մայիսի 30-ի հրամանով արգելվել էր «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից «Քսան Կոպեկ», «Կարմեն» եւ «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաեւ «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:
Նմուշը եւ նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել էր:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել Ծառայության համապատասխան մասնագետի եզրակացությունը ` վերը նշված որոշմամբ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014թ. հունիսի 11-ի որոշմամբ վերացվել է:
Նշենք, որ ավելի ուշ «Թամարա» ընկերությունը հերքել էր սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հայտարարությունը: «Թամարա» ընկերության տնօրինությունը հայտարարություն էր տարածել եւ պաշտոնապես հայտարարել, թե իրենց արտադրանքը լիովին համապատասխանում է Կառավարության N 1925 որոշմամբ սահմնված պահանջներին եւ կյանքի համար որեւէ վտանգ չի ներկայացնում:




























