Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 10.23-ին Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են գյուղի ցանքատարածքները և բանջարա-բոստանային կուլտուրաները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու և գնահատելու համար:

Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: