Երեւան-Իջեւան ճանապարհի 96-րդ կմ-ին, հունիսի 11-ին, ժամը 13.10-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները ստացել են մարմնական վնասվածքներ:

Կատարվում է քննություն: