Հունիսի 11-ին, ժամը 18.20-ին, Իջեւանի Արցախյան փողոցի սկզբնամասում «ԶԱԶ-Սենս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ` ճանապարհի եզրին կայանված «Տոյոտա-Քեմրի» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: