Միայն 2013թ.-ին Ռուաստանը Ադրբեջանին 10 տանկ, 25 ռազմական ուղղաթիռ եւ 438 հրետանային համակարգ է վաճառել: Այս մասին ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրն է վկայում:
Համաձայն զեկույցի, Ռուսաստանն ընդհանուր առմամբ 72 տանկ, 456 հրետանային համակարգ, 37 ռազմական ուղղաթիռ, 34 զրահակիր, 1200 հրթիռ եւ արձակման կայան է վաճառել Ադրբեջանին:
2013թ. ընթացքում Հայաստանին 35 տանկ, 110 զրահակիր, 200 հրթիռ եւ 50 արձակման կայան է վաճառվել:
Ավելի վաղ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը հայտարարել էր, որ Ադրբեջանին 100 միավոր Т-90С տանկերի մատակարարման ընթացքն ավարտին է հասցվել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ եւ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է հանդիսանում:





























