Երեւանի Նալբանդյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկում, հունիսի 11-ին, ժամը 12.00-ին, իրար են բախվել «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Օպել»-ներից մեկն ինքնաբերաբար առաջ է ընթացել եւ բախվել մայթեզրին կայանված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային:

«Օպել»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: