Ալյասկա նահանգի (ԱՄՆ) բնակչուհին դատարան է դիմել իր աղջկա անունը «Awesome» փոխելու թույլտվության համար, ինչը թարգմանաբար նշանակում է «հիանալի», «հրաշալի»:

Մոր խոսքով՝  նա մեծ պատասխանատվությամբ է մոտեցել իր երկրորդ երեխայի անվան ընտրությանը: Քրոջ անունը ընտրելու իրավունքը ստացել է ամերիկուհու մեծ որդին, հաղորդում է Informing.ru-ն:

Սկզբնապես 11-ամյա որդին առաջարկել է փոքրիկին «Danger» (Վտանգ) անվանել, սակայն այդ անունը մորը դուր չի եկել: Հետո երեխան «Awesome» անունն է մտածել, սակայն այստեղ եւս կնոջը կասկածները հանգիստ չեն թողել: Արդյունքում մայրը երեխային անվանել է Քոնթեա:

Սակայն մի քանի ամիս անց, ամերիկուհի մտափոխվել է եւ կանգ առել տղայի կողմից առաջարկված երկրորդ անվան վրա: Մոր խոսքով՝ աղջկա լրիվ անվանումը պետք է հնչի հետեւյալ կերպ ՝ Վիվիեն Ավսոմ Ֆլորես (Vivienne Awesome Flores)