Հայաստանում կուժեղացնեն պատիժը առողջությանը ոչ կանխամտածված կերպով ծանր վնաս հասցնելու եւ դրան հաջորդող մահվան համար: Քրեական օրենսգրիքում համապատասխան փոփոխությունները հաստատվել են հունիսի 12-ին Կառավարության նիստում:
Օրինագծի վերաբերյալ բացատրագրում նշվում է, որ փոփոխությունը առաջարկում է նմանատիպ գործողությունը հանցագործության ծանրացուցիչ հանգամանքներից դարձնել հատուկ ծանրացուցիչ հանգամանքների՝ հաշվի առնելով մնացյալ հնարավոր գործոնները գերազանցող հասարակության համար բարձր վտանգը:
Բացատրագրում նշվում է, որ նմանատիպ միջոցառումը թույլ կտա ապահովել իրավախախտման համար արդար ու խելամիտ պատժի սկզբունքը: Օրինագծի մշակման մեջ մասնակցություն են ունեցել իրավական ապահովման եւ եվրաինտեգրացիայի հարցերով Հայաստանի Գլխավոր դատախազության ստորաբաժանումները:





























