Կառավարության շենքի մոտ բողոքի ելած մայրերը միայն իրենց զինվորն որդիների համար չէ, որ անհանգստանում են: Լրագրողներին ուղղված հիշյալ հայտարարությունը հունիսի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է հնչեցրել:

Նրա խոսքով, կառավարության շենքի մոտ ամեն շաբաթ բողոքի ակցիա կազմակերպող մայրերը մտահոգ են, որ «առողջական խնդիրներ ունեցող որոշ երիտասարդներ ծառայության են մեկնում»: «Մենք, պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, փորձում ենք կանխարգելել նման դեպքերը», - հայտարարել է Կարեն Անդրեասյանը:

Նշենք, որ արդեն մի քանի տարի է` կառավարության շենքի մոտ` նիստերի օրերին, առավոտից խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրեր են հավաքվում: Կառավարության` մոտակայքով անցնող անդամները ոչ մի ուշադրություն չեն դարձնում նրանց: