Հուլիսի 15-ից սեպտեմբերի 1-ը ավտոտրանսպորտային երթեւեկությունը կդադարեցվի Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2- 83.12 կմ հատվածում:

2014 թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով նախատեսված հիմնանորոգման աշխատանքների ընթացքում երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի 11.06.2014թ. թիվ N 226-Ա հրամանով ս.թ. հուլիսի 15-ի ժամը 09:00-ից մինչեւ սեպտեմբերի 1-ի ժամը 09:00-ն ավտոտրանսպորտային երթեւեկությունը կդադարեցվի Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2- 83.12 կմ հատվածում:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրամանով սահմանվել է տրանսպորտային երթեւեկության հետեւյալ այլընտրանքային երթուղին՝ Երեւանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջեւան ուղեւորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4: