Անհասկանալի է Հայաստանում օտարալեզու կրթության նկատմամբ երկակի մոտեցումը: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ այն նույն մարդիկ, որոնք հայտարարում են, որ Հայաստանում չպետք է լինեն ռուսական դպրոցներ, լռում էին, երբ երկու անգլալեզու դպրոց եւ մեկ ֆրանսիական լիցեյ բացվեց:
«Հիշեք օտարալեզու դպրոցների վերաբերյալ օրենքը, որն ընդունվեց մեծ մարտերով: Բոլորը խոսում էին Սպիտակ տան ձեռքի, Կրեմլի ոտքի, Մոսկվայի ճնշման եւ չգիտես թե էլ ինչի մասին: Առայժմ օրենքի շրջանակներում երկու դպրոց է բացվել: Բայց երբ պարզվեց, որ երկուսն էլ անգլալեզու են, դա բոլորովին չդիպավ այդ մարդկան հոգիների հայրենասիրական լարերին: Իսկ ինչո՞ւ»,-հայտարարել է Աշոտյանը:
Նշենք, որ մասնավորապես, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը դեմ է հանդես բալիս Հայաստանում օտարալեզու դպրոցական կրթությանը, ինչ լեզվով էլ այն լինի եւ ադյ սկզբունքից չի հրաժարվել:





























