Turan-ը փոխանցում է, որ Ադրբեջանի իրավապահները Ղարաբաղի ազատագրման կազմակերպության առաջնորդ Ակիֆ Նաղիին բերման են ենթարկել Բաքվի ոստիկանության բաժին: Այնտեղ նրանից պահանջել են, բողոքին ցույցեր չկազմակերպել՝ Բաքվում կայանալիք ՆԱՏՕ-ի Red Roth խորհրդաժողովին մասնակցելու համար հայկական պատվիրակության հնարավոր այցի կապակցությամբ:
Ըստ Ակիֆ Նաղիի՝ իր հետ կես ժամ զրուցել է անվտանգության բաժնի պետ Նուրուլա Մամեդխանովը:
«Ես էլ հայտարարեցի, որ մենք բողոքելու օրինական իրավունք ունենք, եւ ինձ արված նախազն անհիմն անվանեցի», - ասել է Նաղին:
Հիշեցնենք, ՆԱՏՕ-ի խորհրդաժողովը տեղի է ունենալու հունիսի 16-18-ին: Ավելի վաղ Նաղին բազմիցս հայտնվել էր ոստիկանական բաժանմունքում՝ ցույցերի ժամանակ խախտումների համար:





























