Մոսկվայի կենտրոնի Նոր Արբատում անհայտ անձը պայթուցիկ խառնուրդով շիշ է նետել սրճարանի տարածք եւ փախել: Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին փոխանցել են, որ միջադեպի հետեւանքով տուժածներ չկան: 

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները պատմել են, որ միջադեպը տեղի է ունեցել մոսկովյան ժամանակով 14.50-ին՝ Նոր Արբատի 36/9 հասցեում: Սրճարանում հրդեհ է բռնկվել, որը մարվել է սրճարանի աշխատակիցների ուժերով: 

Իրավախախտի  արտաքին տվյալները հաղորդվել են Մոսկվայի Կենտրոնական շրջանի բոլոր հերթապահ մասերին: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ խումբը: