Հայաստանում ռուսերենի նկատմամբ հետաքրքրությունը լայն ու ավանդական է: Այս մասին հունիսի 12-ին հայտարարել է Հայաստանի կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Այստեղ դեր են խաղում երկու երկրների ու մշակույթների հին կապերը:

«Հարցին, թե ո՞ր օտար լեզվին եք ամենից լավ տիրապետում, Հայաստանի բնակչության մեծամասնությունը նշում է ռուսերենը: Դա են ցույց տալիս այն բոլոր սոցհարցումները, որոնք անցկացվում են նույնիսկ ամերիկյան փողերի հաշվին», -հայտարարել է Աշոտյանը:

Միեւնույն ժամանակ, նա հավելել է, որ դժվար է պատկերացնել, որ Հայաստան ժամանեն Վաշինգթոնից կամ Լոնդոնից պատվիրակություններ՝ անգլերենի ուսումնասիրությունը խթանելու խնդրանքով: «Հասկանալի պատճառներով այդ լեզվի նկատմամբ հետաքրքրությունը ամբողջ աշխարհում այնքան մեծ է, որ վարչական միջոցառումների կարիք այստեղ չկա», - նկատել է Աշոտյանը:

Ամենայն հավանականությամբ, դա ռուսական կողմի ցանկությունն է եւ ռուսաց լեզվի նկատմամբ պահանջարկը պետք է պայմանավորվի նաեւ տնտեսական գործոնով: «Հայաստանի դեպքում այդ գործոնը բավականին կարեւոր է, քանի որ այստեղ գործում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ռուսական ընկերություններ: Ռուսերենը բոլորին է պետք՝ գիտնականներից մինչեւ սեզոնային միգրանտներ: Կարծում եմ, երիտասարդությունը պետք է առնվազն երկու օտար լեզվի տիրապետի եւ մեկը ռուսերենը պետք է լինի», հայտարարել է Աշոտյանը:

Այդուհանդերձ, պետք է հասկանալ. Հայաստանը չի կարող շահագրգռված լինել Հայաստանում ռուսաց լեզվի առաջխաղացման համար ավելի շատ, քան Ռուսաստանը: «Իսկ շահագրգռվածությունը կարող է արտահայտվել հրապարակային ելույթներում: Երկարաժամկետ աշխատանք է պահանջվում ռուսաց լեզվի նկատմամբ գոյություն ունեցող հետաքրքրության ուժեղացման ռազմավարությանը», հայտարարեց Աշոտյանը: