Վերջին ժամանակներս Հայաստանի օմբուդսմենը բողոքներ չի ստացել օլիգարխների հարազատների անպատժելիության մասին, հունիսի 12-ին լրագրողներին ասել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:  «Համենայն դեպս, ես ոչ մի բողոք չունեմ վերջերս աղմուկ բարձրացրած եւ ձեզ հայտնի դեպքերի վերաբերյալ, որ որեւէ օլիգարխի բարեկամ խուսափել է պատժից», - հայտարարել է նա:

Հարցին, թե ինչու են «էլիտար» երիտասարդության մասնակցությամբ աղմկահարույց գործերը հաջորդում միմյանց, Անդրեասյանը նշել է, որ հավանաբար, հարցն այստեղ դեպքերի քանակը չէ, այլ դրանց հնչեղությունը: «տոկոսային ճշգրիտ վիճակագրություն չկա: Սակայն իսկապես, կարելի է նկատել, որ  պաշտոնյա հարազատներ ունեցող մարդիկ կորցնում են իրականության զգացումը եւ իրենց այլ կերպ պահում, քան նրանցից սպասում է հասարակությունը»,- հայտարարել է Անդրեասյանը: