Հայաստանի կառավարությունը մտադիր է Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում նոր` 220կՎ լարվածությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցման նպատակով բնակելի տարածքների եւ այլ անշարժ գույքի տեղաշարժման հարցը քննարկել: Հայտարարությունը հունիսի 12-ի նիստին էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանն է հնչեցչել: Նրա խոսքով` նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման գոտու հողաչափական աշխատանքները եւ ընդերքի ուսումնասիրությունը պետք է մինչեւ 2015թ. օգոստոսի 1-ը իրականացվեն, որից հետո էլ հողերի օտարման գործընթացը կսկսվի:

Համաշխարհային բանկի` 2011թ. հաստատված «Հայաստանի էլեկտրամատակարարման վստահելիություն» վարկային ծրագրի շրջանակում ստացված միջոցները` 52 մլն ԱՄՆ դոլարի չափով, Հայաստանի 220 կՎ լարմամբ ամենախոշոր էլեկտրահաղորդման գծերից մեկի` Հրազդանի ՋԷԿ-ը երկրի հարավում գտնվող Շինուհայրի ենթակայանին կապող 230 կմ երկարությամբ հատվածի վերակառուցմանն են ուղղվելու:

Նշենք, որ ծրագրի շրջանակում գերմանական Fichtner ընկերությունը, մասնավորապես արբանյակային պատկերների վերլուծությամբ, էլեկտրահաղորդման գծի երթուղու ուսումնասիրություն է անցկացրել եւ օտարման գոտում սեփականություն ունեցող քաղաքացիների հետ հանդիպել: Առանձնացվել են տեղաշարժի տեսանկյունից դժվարություն ներկայացնող մի շարք գյուղեր, որոնց պարագայում երթուղու վերանայման անհրաժեշտությունը կքննարկվի:  

Նկատենք, որ ունեցվածքի օտարումը համարժեք փոխհատուցում է նախատեսում: