Բուենոս-Այրեսի քաղաքային իշխանությունները պաշտոնապես փոխանցել են անշարժ գույք Հայոց ցեղասպանության թանգարանի շինարարության համար: Հանդիսությանը մասնակցել են քաղաքապետ Օրասիո Ռոդրիգես Լարետի անձնակազմի կառավարիչը, Մարդու իրավունքների եւ մշակութային բազմազանության հարցերով կառավարչի տեղակալ Կլաուդիո Ավրուխը, երկրի հայկական համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը: Այդ մասին հայտարարել է  Prensa Armenia տեղեկատվական գործակալությունը:

Ռոդրիգես Լարետան ընդգծել է, որ թանգարանը «կօգնի երաշխավորել, որպեսզի մարդիկ գրեթե 100 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած չարագործությունների նման հանցագործություններ չգործեն», ինչպես նաեւ երախտագիտություն է հայտնել այն բանի համար, որ հայերը այդպիսի մեծ ուժով բարձրացել են ցեղասպանթյունն վերապրելուց հետո: Կլաուդիո Ավրուխը նշել է. «Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Հոլոքոստը կամ Ռուանդայի ցեղասպանությունը բացարձակ չարիք են, եւ այդ փաստերի ճանաչումը թույլ է տալիս մեզ ու հաջորդ սերունդներին ավելի լավ հասարակությունում ապրել»:

Թանգարանի առաջին հարկում հուշարձան կտեղադրվի, ինչպես նաեւ էկրան, որտեղ հնարավոր կլինի դիտել ողջ մնացածների պատմությունները: Երկրորդ հարկում կտեղակայվի բուն ցեղասպանության թանգարանը, իսկ երրորդ հարկը կնվիրվի Արգենտինայում հայերի մշակութային ժառանգությանը եւ ժամանակավոր ցուցահանդեսներին: 4-րդ հարկում կգործի գրադարան: