Հայաստանի կառավարությունը 958,8 մլն դրամ (մոտ 2,3 մլն դոլար՝ խմբ.) է հատկացրել կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի տարածքից բնակիչների վերաբնակեցման համար: Այս մասին Հունիսի 12-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Հայաստանի տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը: Գումարը կտրվի որպես փոխհատուցում բնակիչներին, որոնց տունն ու ունեցվածքը հայտնվել են Աշտարակ ու Թալին քաղաքների ընկած հատվածում (շինարարության 2-րդ տրանշ): Հյուսիս-հարավ ավտոմայրուղու ընդհանուր արժեքը կազմում է 967 մլն դոլար, որից 500 մլն դոլարը կտրամադրի Ասիական զարգացման բանկը տրանշերի տեսքով (այժմ ճանապարհային աշխատանքներն ընթանում են 3 տրանշով): Միջոցների տրամադրումը պետք է ավարտվի 2017թ.: Մայրուղին պետք է ձգվի Հայաստանի հետ իրանական սահմանից մինչեւ վրացական սահման գոյություն ունեցող ճանապարհներով (Մեղրի-Բավրա): Ասֆալտային ծածկը կփոխարինվի բետոնով, իսկ երկճանապարները կընդլայնվեն մինչեւ 4 ճանապարհ:
Կառավարությունը 2,3 մլն դոլար է հատկացրել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու գոտու բնակ

Հասանելի է
русский


























