Հայաստանի խորհրդարանում այսօր լսումներ կանցկացվեն էնելկտրաէներգիայի սակագների մասին: Այս մասին հունիսի 12-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը: Հայաստանի Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հանձնակատար Ռոբերտ Նազարյանը հունիսի 11-ին հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացումը նախատեսվում է օգոստոսի 1-ից կՎտ.ժ-ի համար 3.85 դրամ (10-15%` խմբ.):

Նազարյանի խոսքով՝ թանկացման անհրաժեշտությունը թելադրվում է էլեկտրակայանների եւ ցանցերի բաշխման զարգացման համար անհրաժեշտ ներդրումային նախագծերով:

Հիշեցնենք, որ բարձր լարման բաժանորդների համար (35 կՎ եվ ավելի) ցերեկային եւ գիշերային սակագինը այժմ կազմում է կՎտ.Ժ-ում 29 եւ 25 դրամ, 6 (10) Կվ բաժանորդների համար՝ 35 եւ 25 դրամ, 0.38 կՎ բաժանորդների, ինչպես նաեւ բնակչության համար՝ 38 (9,2 ցենտ) եւ 28 (6,8 ցենտ) դրամ: