Եվրոպական միության դատարանն ուսումնասիրում է գործ, որի արդյունքում ողջ Եվրոպայում գործատուները պարտավոր կլինեն ճարպակալմամբ տառապող մարդկանց վերաբերվել որպես սահմանափակ հնարավորություններով մարդկանց, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դատարան է դիմել դանիացի մանկավարժ Քարսթեն Քալթորֆը, ում աշխատանքից հեռացրել են քաշի պատճառով: 160 կգ քաշով տղամարդը կարծում է, որ ճարպակալումը ոչմի կերպ չէր խանգարում երեխաների հետ իր աշխատանքին:

Նրա փաստաբանները հայտարարում են, որ գործատուներն աշխատանքում պետք է օգնեն ճարպակալումից տառապաող մարդկանց, այլ ոչ թե խտրականության ենթարկեն:

Փորձագետները կարծում են, որ եթե ճարպակալումը հավասարեցնեն հաշմանդամությանը, ապա գեր մարդկանց համար աշխատանքային պայմանների ապահովումը Եվրամիության տարածքում հարյուրավոր միլիոն դոլար կպահանջի: