Թուրքիայում տարբեր ազգությունների ներկայացուցիչներից կազմված «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության նախագահ Էրթուղրուլ Քյուրքչուն հայտարարել է, թե Դավութօղլուն իր հետ զրույցում ասել է, որ Մոսուլում առեւանգված թուրք վարորդներն ազատ են արձակվել։

Թուրքական Milliyet պարբերականի փոխանցմամբ՝  HDP-ի առաջնորդ Էրթուղրուլ Քյուրքչուն Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարություն է արել լրագրողների համար։

Քյորքչուն նշել է, թե հանդիպման ժամանակ ԱԳ նախարարն իրեն ասել է, որ Մոսուլում «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման կողմից առեւանգված թուրք վարորդներն ազատ են արձակվել, իսկ դիվանագետներին ազատ արձակելու աշխատանքները դեռ շարունակվում են։