Արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում հունիսի 2-ի ընթացքում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Կարախանբեյլի, Լեւոնարխ, Սարըջանլու եւ Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է։